«Ո՛չ, նման բան չի կարող լինել ընդհանրապես, այդպիսի ոչ մի տվյալ չունենք, ու բացառվում է նման բան»,- Aravot.am-ին ասաց Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջ փաստաբան Նաիրա Պետրոսյանը՝պատասխանելով մեր հարցին, թե ճիշ՞տ է լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունը, որ իր պաշտպանյալն իր վրա է վերցրել որդու կատարած հանցագործությունը:
Հիշեցնենք, որ սպանվածի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, 1in.am-ին հայտնել էր, որ եղբորը սպանել է եղբորորդին, իսկ հանցագործությունն իր վրա է վերցրել եղբոր կինը:
Անդրադառնալով կրկին սպանվածի եղբոր ներկայացրած հետաքննությանը, որ եղբոր գլխին հարված չի եղել, փաստաբանն ասաց՝ չի հետեւում այդ լրահոսին, բայց. «Նման տեղեկության չեմ տիրապետում…ինչը կապված է ապացույցի հետ, այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ քննարկվում է: Կոնկրետ այս տեղեկության մասով ոչ մի տվյալի չեմ տիրապետում: Միայն մի բան կասեմ, որ այս պահին ես նման փաստական տվյալ իմ ձեռքի տակ չունեմ՝ կապված ձեր նշած հրապարակման հետ: Դեռ քննություն է գնում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: