FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:
2018-2019 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝
• սովորում են 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3* կուրսում (որոնք համապատասխանում են ավագ դպրոցի 10-12 դասարաններին),
• հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
• ծնվել են 2000թ. փետրվարի 15-ից մինչև 2003թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
• ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին,
• վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավել,
• համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:
12-րդ դասարանում/3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։
Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ:
Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։
Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով: Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն ՝ նշված օրն ու ժամին և իրենց հետ բերեն՝
• ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ
• 3×4 չափսի մեկ լուսանկար
• Գրիչ
Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացում են Հայաստանի բոլոր մարզերում: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:
2017թ․ քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է կայքում.
Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ; Ամիրյան փողոց 4/7
Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45
[email protected]
www.americancouncils.am