Բանիմաց մասնագետներ, կարճ ժամանակում օտար լեզուներին տիրապետելու հնարավորություն: Smart Choice լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնը նշում է իր գործունեության 5-ամյակը:
«Մեր գործունեությունը սկսվել է 2012 թվականին: Կենտրոնում սկզբում ուսուցանվում էին միայն անգլերեն, ռուսերեն և այն լեզուները, որոնք մեծ պահանջարկ ունեն, սակայն ներկա պահին կենտրոնի գործունեությունն ընդլայնվել է, և ուսուցանվում են ոչ միայն հիմնական պահանջարկ վայելող լեզուները, այլև նրանք, որոնք մեծ պահանջարկ չունեն, սակայն կան կոնկրետ տարիքային խմբեր, որոնց հարկավոր է այս կամ այն լեզուն տվյալ երկրում սովորելու կամ ինչ-որ այլ նպատակով տվյալ երկիր մեկնելու համար»,- Araratnews.am-ի հետ զրույցում ներկայացնելով կենտրոնի գործունեությունը նշեց տնօրեն Սվետլանա Կարապետյանը:
Նրա խոսքով` այդ լեզուների շարքին են դասվում չեխերենը, լեհերենը, ճապոներենն ու չինարենը: Վերջին շրջանում մեծ հետաքրքրություն է նկատվում հատկապես չինարենի նկատմամբ: Այս ամենին զուգահեռ, իհարկե, որպես օտար լեզու կենտրոնի ուսանողներին հետաքրքրում է անգլերենը:
Ս. Կարապետյանի խոսքով` կենտրոնում տարիքային սահմանափակում չկա, որովհետև ծրագրերը կազմված են անհատապես՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար: «Կան և՛ դպրոցականներ, և՛ նույնիսկ նախադպրոցականներ, ուսանողների մեծ շրջանակ ունենք, ընդհուպ մինչև ավելի մեծ տարիքի անձինք»,- ասաց տնօրենը, հավելելով, որ անգամ 70 տարեկան ուսանողներ են ունեցել: Տարիքային այս խմբի մարդիկ հիմնականում օտար լեզվին տիրապետում են արտերկիր մեկնելու համար: