Ջաջուռում հրդեհը մարելիս ջոկի հրամանատարկը 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել
Advertisement 1000 x 90

Ջաջուռում հրդեհը մարելիս ջոկի հրամանատարկը 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել

Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտ խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը մարելիս թիվ 53 Հրշեջ փրկարարական ջոկատի ջոկի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Գրիգոր Ոսկանյանն այրվածքներ է ստացել: Նա ստացել է 3-րդ աստիճանի այրվածքներ դաստակի և գլխի շրջանում: Վիճակը կայուն ծանր է և գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջին:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:47-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 50 հա):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջաջուռ (52), Կամո (15), Ջաջուռավան (10) և Կրաշեն (10) գյուղերի 87 բնակիչ՝ գյուղապետերի գլխավորությամբ, ոստիկանության Ախուրյանի բաժնից 15 աշխատակից, N զորամասի 30 զինծառայող, «Հայ անտառտնտեսության» ՊՈԱԿ-ի 9 աշխատակից, Շիրակի մարզային փրկարարական վարչության 38 աշխատակից, 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և 1 S171 մակնիշի տրակտոր:

Մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայրում իրականացրել է հերթապահություն: