«Եթե Մինգեչաուրի, Ղազախի, Ջողազի, Սարսանդի ջրամբարների ջրերը միանգամից՝ միասին հեղեղեն Ադրբեջանի հովտային տարածքները, դա էլ հերիք է»
Advertisement 1000 x 90

«Եթե Մինգեչաուրի, Ղազախի, Ջողազի, Սարսանդի ջրամբարների ջրերը միանգամից՝ միասին հեղեղեն Ադրբեջանի հովտային տարածքները, դա էլ հերիք է»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրի հարևանները՝ հատկապես Ադրբեջանը, վախեցած են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային, «Տոչկա Ու», «Սմերչ» և մյուս համակարգերի ցուցադրությունից: Եվ նրանց լրատվամիջոցները հեղեղված են նման մտահոգություններով:
Դե ինչպես չվախենան՝ նավթահորեր, նավթատարներ, գազատարներ, այլ կենսական նշանակության օբյեկտներ…
Լավ, «Իսկանդերներին», մյուս համակարգերին թողենք: Թեկուզ միայն ադրբեջանցիները պատկերացնեն, որ Մինգեչաուրի, Ղազախի, Ջողազի, Սարսանդի ջրամբարների ջրերը միանգամից՝ միասին հեղեղեն Ադրբեջանի այդ հովտային տարածքները, դա էլ հերիք է: Դե նրանք հավանաբար հասկանում են այդ ամենը և վախենում ու փաստորեն նման հանգամանքները, զորահանդեսները գուցե նաև խաղաղությո՞ւն են պարտադրում Ադրբեջանին…»: