Սյունե Սևադա. «Քո համար նոր անուն եմ մտածել»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Քո համար նոր անուն եմ մտածել»

-Քո համար նոր անուն եմ մտածել։
-Ի՞նչ անուն։
-Քյալփաթին։ Էդ դու ես, երբ ես քեզ քնից հանում եմ։
**
-Պապա, դու մեկ ա՝ կիթառդ էս վերջերս չես նվագում։
-Ի՞նչ ես արել կիթառիս։
-Ուզում եմ լարերը շրջեմ, սարքեմ ձախ ձեռքի համար, որ սովորեմ նվագել։
-Հա, փաստորեն ուզում ես փողոցում ապրես։
**
-Ինձ չի հետաքրքրում՝ ուրիշի էրեխեքն ինչ ձև են, սովետական կինոն մի ուրիշ փուլ ա։ Օրինակ, դու չես ամաչո՞ւմ, որ Գայդայի ու Մենշովի կինոները չգիտես։ Էսքան ՛՛Շտիրլիցը՛՛ նայում եմ, մի անգամ չեկար հետս նայես։ Գնա, է։ Չէ, կոֆե դիր՝ նոր։ Դու չես ամաչում, իսկ ես քո փոխարեն՝ այո։
**
-Իսկ էն ժամանակ լավ էրեխա էիր։ Գալիս-ասում էիր՝ Տատույ, արի խաղանք, Տատույ, արի ռոք լսենք, Տատույ, մազերս պոչիկ կապի, ինձ տար պատատեզ․․․Մեծացել ես, անհամ էրեխա ես դառել, մենակ ես պոչիկ կապում։
**
-Չէ, բայց դու նայի, էլի։ Հլը նայի՝ ինչ ռակուրս ա, հլը նայի՝ ինչ փափուկ ա ատյեզդներն անում։ Տես, այ էս լույսը որ ստացել են, ուրեմն դեղին լույսը համադրել են․․․Ապուշ լակոտ, ինչ ես ղժում, բան եմ բացատրում։
**
-Դու ռեժիսորի էրեխա ես, դու պիտի իմանաս, որ ՛՛Շտիրլիցը՛՛ նկարել ա Լիոզնովան։ Վսյո։
**
-Ում ուզում ես՝ սիրահարվի, բայց պիտի բոյով չլինի։
-Ինչի՞։
-Գալու ա դիվանիս պառկի, նստելու տեղ չունենամ։
**
-Պապա, ուզում եմ պիրսինգ անեմ։
-Ես զգում եմ, որ ավելի լավ ա չիմանամ՝ էդ ինչ ա։
**
-Պա՜պ, հլը նայի՝ ինչ սիրուն տղա ա։
-Լուրջ թոռներս պիտի էս գյադու նման լինե՞ն։
**
-Որոշել եմ չամուսնանամ։
-Չհամարձակվես սպառնալ հորդ, ես վախեցող չեմ։ Բայց մի քիչ վախենալու ա։ Երևի գնամ դաչայում ապրեմ, գիտես։
**
-Մի պաչի, չես գնալու։ Մի կծի ձեռս, ախմախ լակոտ, ցավում ա։ Ասեցի՝ չէ։ Մի նայի տենց աչքերով։ Հա լավ, կմտածեմ․․․
**
-Արի հավաքի էս զիբիլներդ բաղնիքից, ուր նայում եմ՝ յա քսվելիք ա, յա՝ մատանի։ Ու ընդհանրապես, երգի, որ թրաշվեմ տակը։
**
-Մաման քնել ա, կանֆետ եմ գտել։
-Պապա, դիետայի վրա եմ։
-Համով բրդուճ եմ սարքել, արի ուտենք։
-Պապա, ասում եմ՝ նիհարում եմ, յա։
Մի հինգ րոպեից դուռը թեթևակի բացում ա, մի աչքով ինձ նայելով․
-․․․Բայց կարող ա՞ մի հատ բրդուճից, առանց քեզ չեմ կարում հանգիստ ուտեմ։
**
-Մի հատ մորդ հարցրու՝ սառոչկես ո՞ւր ա։ Ես որ հարցնեմ, ասելու ա՝ դարակում։ Բայց չկա։ Բայց նենց հարցրու, որ մտածի՝ քեզ ա հետաքրքրում՝ ուր ա սառոչկես, ոչ թե՝ ես եմ խնդրել։
**
– էս խանութի վաճառողուհին ինչ-որ շատ ա հետդ խունջիկլամիշ լինում, այ հեր։
-Բա դրա համար էլ համով հացերը մեր համար ա պահում, սովորի։

Շնորհավոր ծնունդդ, Տատույ։

Սյունե Սևադա, Facebook