Apple կորպորացիան և նրա երկրպագուները կարող են բախվել նոր iPhone-ների մատակարարման դեֆիցիտի, որոնք պետք է լայն հանրությանը ներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ: Այդ մասին սեպտեմբերի 7- ին գրել է The Wall Street Journal թերթը:
Ճշտվում է, որ դա կարող է տեղի ունենալ iPhone-ի նոր մոդելների հավաքման հետ կապված բարդությունների պատճառով, որոնք Apple-ին հարկադրել են մեկ ամսով հետաձգել դրանց արտադրությունը: Apple-ի արտադրական գործընկերը՝ Foxconn ընկերությունը, Չինաստանում գտնվող իր գործարանում մեծացրել է արտադրական հզորությունները, սակայն, թերթի աղբյուրների խոսքով, դա կարող է բավարար չլինել: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ iPhone-ի նոր մոդելներ պատվիրած անձինք դրանք կստանան ուշացումով:
Օգոստոսի 31-ին Apple կորպորացիան սկսել է նորույթների շնորհանդեսի հրավերների առաքումը, որը կկայանա սեպտեմբերի 12-ին:
Բացի iPhone 8-ից, մամուլի ասուլիսում, ենթադրաբար կներկայացնեն երկու այլ սմարթֆոններ՝ iPhone 7s-ը և 7s Plus-ը: Բացի դրանից, պլանավորվում է LTE-մոդուլով Apple Watch նոր ժամացույցի, 4K և HDR պահիչով Apple TV-ի շնորհանդեսը: Նաև հանգամանորեն ներկայացվելու է iOS 11-ը: