Արամազդ Ղալամքարյանի Facebook-յան գրառումը.
«Ուզում եմ գովել ոստիկանությանը)
հա, մի քիչ զարմանալի ա երևի, բայց տեղին, կարծում եմ։ առնվազն 3 պատճառով, որոնք արդեն ամենաքիչը մի քանի ամսվա տևողություն ունեն։ Եվ այսպես.
- Ես չգիտեմ, թե ՃՈ որ բաժինն ա զբաղվում փողոցների գծանշմամբ, բայց արդեն մի տարի կլինի, ինչ էդ մարդիկ խելացի որոշումներ են կայացնում ու գտնում լուծումներ, որոնցից բոլորս շահում ենք՝ թե՛ վարորդները, թե՛ իրենց ուղևորները։ Խոսքս 3 շարքը 4, կամ 2 շարքը 3 սարքելու մասին ա, կամ էլ ինչ-որ տեղեր լուսացույցեր դնելու կամ հակառակը՝ հանելու մասին։ ապրեք, կարճ ասած։
- Ճանապարհային ոստիկանները սկսել են ավելի ու ավելի հաճախ կարգավորել երթևեկությունը, երբ, օրինակ, լուսացույցը չի աշխատում, կամ էլ գերծանրաբեռնված երթևեկություն ա։ Ընդ որում՝ նման իրավիճակներին սկսել են ահագին արագ արձագանքել։ 2-3 օր առաջ մեր գրասենյակի թաղամասը հոսանքազրկվեց։ Ես Սեբաստիա-Տիչինա խաչմերուկով անցա դրանից մի 20 րոպե անց. հաճելիորեն զարմացա, որ արդեն ոստիկան կար խաչմերուկում, որը վարպետորեն կարգավորում էր երթևեկությունը։ շատ շատ գնահատեցի)
- Գնալով ավելի հազվադեպ ես հանդիպում անգրագետ, ակնհայտ բութ կամ լկտի ոստիկանի։ գնալով ավելի հաճախ ես հանդիպում իր չափն իմացող, վարորդի նկատմամբ հարգալից, տեսքից բարետես ու բանիմաց ոստիկանների։
Չեմ կարող էս դրական փոփոխությունները չնկատելու տալ։
Տակ ձեռժած, ժողովուրդ։ Սա ասում եմ որպես հարկատու նաև ։
ՀԳ. Տակը չգրեք՝ դա իրանց գործն ա, դրա համար մենք հարկ ենք վճարում, բան… էդ սաղ ես լավ գիտեմ։ Ուրախանում եմ, որ դրական շարժ կա որևէ տեղ։ էդքան բան։)»: