Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ( International Labour organization) հայտարարել է 2016թ. համաշխարհային մեդիա մրցույթ, որի խորագիրն է՝ «Աշխատանքի միգրացիայի մասին ստերեոտիպները կոտրելիս»:
Մրցույթի նպատակն աշխատանքային միգրացիայի ճիշտ կազմակերպման դրական արդյունքները, աշխատանքային միգրանտների ներդրումը տվյալ երկրում ընդգծելն է՝ չշրջանցելով նաև երևույթի բացասական կողմերը ( օրինակ, ինչը հաճախ է պատահում՝ մարդու և աշխատանքային իրավունքների խախտումները):
Մրցութային անվանակարգերն են՝ գրավոր հոդված և տեսանյութ/մուլտիմեդիա նյութ: Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 2000 բառը, իսկ տեսանյութի/մուլտիմեդիա նյութի տևողությունը պետք է լինի մինչև 5 րոպե: Եթե մրցույթի ուղարկվող նյութն անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն չէ, պետք է ուղեկցվի թարգմանությամբ:
Յուրաքանչյուր անվանակարգում գլխավոր մրցանակը 1000 դոլար է:
Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը:
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար սեղմել այստեղ:
media.am