Ինչպես է պատասխանելու Հայաստանն Ադրբեջանին Վարշավայում
Advertisement 1000 x 90

Ինչպես է պատասխանելու Հայաստանն Ադրբեջանին Վարշավայում

Գագիկ Համբարյանի գրառումը.:

Սեպտեմբերի 11-ին Վարշավայում իր աշխատանքներն է սկսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային չափորոշիչների վերաբերյալ ստանձնած և իրականացված պարտականությունները» թեմայով ժողովը,որին մասնակցելու են բազմաթիվ իրավաբաններ, ԵԱՀԿ ինստիտուտների ներկայացուցիչներ, միջպետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ, հետազոտողներ 57 երկրից… Ադբեջանական ԶԼՄ-ների տվյալներով բավական ակտիվ այդ միջոցառմանը պատրաստվել են նաև Բաքվում… Ներկայացնելով ադրբեջանական պատվիրակության հիմնական գործը «Ժողովրդավարության և Մարդու իրավունքների» ինստիտուտի տնօրեն Ահմեդ Շահիդովն ասել է, որ իրենց գլխավոր խնդիրը հայաստանյան «գերության» մեջ գտնվող Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատումն է, որի համար իրենք մեծ նախապատրաստական աշխատանք են տարել՝ եվրոպացիներին ճշմարիտը ներկայացնելու համար… Իսկ ավելի տպավորիչ լինելու նպատակով Վարշավա է մեկնելու նաև Դիլգամ Ասկերովի որդին՝ Քուրդօղլու Ասկերովը,ով ևս ելույթնեորով հանդես կգա…
Բոլորս գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում «ադրբեջանական ճշմարտությունը…»:

Հիշեցնեմ, որ Բաքվում որպես հայկական գերության մեջ գտնվողներ ներկայացված Ասկերովը և Գուլիևը ադրբեջանական դիվերսանտներ են, ովքեր մուտք գործելով Արցախի տարածք ոչ թե միայն այցելել էին իրենց հարազատների շիրիմներին,ինչպես փորձում է ներկայացնել ալիևյան քարոզչությունը, այլև ձեռքի հետ երկու մարդու են սպանել,իսկ մեկին էլ ծանր վիրավորել են… Դեպքը տեղի է ունեցել 2014 թ-ի հուլիսին… Ստեփանակերտում տեղի ունեցած դատավարության ժամանակ ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ, որ Գուլիև-Ասկերով-Հասանով (վերջինս սպանվել է ձերբակալության ժամանակ) եռյակը մարդասպաններ են… Ապացույցների մեջ հատուկ պետք է առանձնացնեմ հենց նրանց կողմից իրենց իսկ բջջային հեռախոսներով տեսագրված և նկարահանված բազմաթիվ հանցագործությունները (անասնագողությունից մինչև մարդասպանություն)… Դրանք ամենավառ ապացույցներն են…

Ես չգիտեմ,թե ինչպես է նախապատրաստում հակադարձել ազերիների ստերին պաշտոնական Երևանը,բայց շատ լավ կլիներ,եթե մեր պատվիրակությունն էլ Վարշավա տաներ մարդասպաններ Գուլիևի և Ասկերովի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին և 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանի ընտանիքի անդամներից որևէ մեկին… Հենց նրանք է, որ պետք է ԵԱՀԿ այդ ամբիոնից բարձրաձայնեն, թե ինչպե՞ս են պաշտոնական Բաքվի էմիսարները և մարդասպանի որդին կեղծում եղելությունը, իսկ մեր ներկայացուցիչներն էլ պետք է ներկայացնեն վերը նշված տեսաերիզները,որոնք նկարահանվել են մարդասպանների կողմից…

Հ.Գ. Շատ ափսոս, որ հայկական կողմը ձերբակալման ժամանակ չոչնչացրեց նաև Գուլիևին և Ասկերովին… Նախընտրելի է,երբ Ադրբեջանի հերոսները դիակի տեսքով են՝ինչպես Մուբարիզ Իբրահիմովը…



Նման նյութեր