Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, երեկ օծել է Ոսկեպար գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու զանգը, դռներն ու սուրբ սեղանը, որպեսզի «Աստծո օրհնությամբ, մեր ժողովուրդը ևս 7 և 70 դար շարունակի այս եկեղեցում աղոթել»:
Եպիսկոպոսը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է զանգը կախվում եկեղեցու գավիթից և ղողանջում՝ երկար տարիների դադարից հետո: