Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Մարինկան դարձել է 20 տարեկան, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում: Մարինկան առաջինը Tert.am Life–ին է պատմել սիրելիի և խնջույքի մանրամասների մասին։
Մարինկայի 20-ամյակն առանձնահատուկ է նրա կյանքում: Երիտասարդ դերասանուհին ընտրյալ ունի, ով կեսգիշերին ռոմանտիկ անակնկալ է մատուցել Մարինկային:
«20-ամյակիս օրը երբեք չեմ մոռանա: Բացի այն, որ շատ կարևոր տարիք է, նաև անմոռանալի եմ անցկացրել: Կեսգիշերին սիրելիս անակնկալ էր պատրաստել ընկերներիս հետ. աչքերս փակեց, բարձրացանք տանիք, որտեղ էլ սպասվում էր անակնկալը»,- ասաց Մարինկան, ում համար սիրելին մոմերով սիրտ էր պատրաստել և ռոմանտիկ ընթրիք:
Թե ով է սիրելին, ինչպես են ծանոթացել և որքան ժամանակ է` միասին են, Մարինկան բացահայտել չի ցանկանում: Նա միայն ասաց, որ երջանիկ է. «Սիրում եմ, սիրված եմ ու երջանիկ եմ: Ավելին ասել չեմ ուզում»։
Ամբողջությամբ՝ life.tert.am