Խանդոտ սիրեկանը իրեն մեղավոր է ճանաչել համարյա 600 հազար արժեցող զբոսանավին վնաս պատճառելու համար: Զբոսանավում նա իր սիրած աղջկան բռնեցրել էր վարկաբեկող վիճակում՝ զբոսանավի տիրոջ, ամուսնացած տղամարդու հետ:
54-ամյա ամբաստանյալ Դեյվ Թեյլորը գնացել էր Մայքլ Հեյի նավը և այնտեղ իր 26-ամյա ընկերուհի Հաննա Բրուքսին բռնեցրել, որն այդ պահին սեքսով էր զբաղվում զբոսանավի տիրոջ հետ: Տեսածից կատաղելով՝ Թեյլորը կտրտել է նավի ճոպանները, գրում է Daily Mail-ը: Նա նաև անջատել է մեկ այլ մոտորանավակը, որը նույնպես պատկանում էր Հեյին:
Երբ տերը վազել է դեպի զբոսանավը, որպեսզի այն կանգնեցնի, նա տեսել է, որ իր երկրորդ նավակը նույնպես լող է տալիս առանց ամրացման: Այն մի քանի անգամ խփվել է նավահանգստին, մինչև որ կանգ չի առել մետաղյա տափանավի մոտ հոսանքի ուղղությամբ կմ-ից ավելի հեռավորության վրա: Միլիոնատիրոջ նավը իր տեղը վերադարձնելու համար ժամանել են հրշեջները, առափնյա պահպանության ուժերը, ոստիկանությունն ու մի այլ նավակ: Թեյլորին մեղավոր են ճանաչել դիտավորությամբ վնաս պատճառելու համար:
Պատճառված վնասը գնահատվում է 10 հազար ֆունտ ստերլինգի չափով: Ինքը՝ Հեյը, հերքում է, որ ինքը սիրավեպ է ունեցել աղջկա հետ, ով երկու անգամ իրենից ավելի երիտասարդ է: Նա ասում է, որ եթե իրենք ունենային սեռական հարաբերություններ, իր բախտը շատ կբերեր, բայց դա այդպես չէ:
Ըստ Թեյլորի, իր և աղջկա միջև սկանդալ է տեղի ունեցել, և աղջիկն ասել է, որ կգնա կազինո: 15 րոպե անց նա նկատել է, թե ինչպես է աղջկա մեքենան կայանել նավահանգստի մոտ: Նա սկսել է հետևել աղջկան, իսկ երբ նայել է լուսանցույցից (իլյումինատոր) ներս, տեսել է, որ աղջիկը նստած է բազմոցին, իսկ Հեյը կանգնած է նրա առաջ: Թեյլորի ցուցմունքների համաձայն, նրանց մոտ այդ ժամանակ սեռական ակտ էր տեղի ունենում: Տղամարդը վաղուց էր կասկածում, որ նրանց միջև ինտիպ կապ կար, քանի որ աղջիկը մի քանի գիշեր չի եղել տանը և նամակագրության մեջ էր Հեյի հետ: