Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանին ակնհայտ դուր չեկավ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ակտիվությունը: Նա ձայնի իրավունք խնդրեց և առաջարկով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Պարոն քաղաքապետ, ես մի առաջարկություն ունեմ, որ այս պիոներական մակարդակին վերջ տանք: Քաղաքապետարանում պետք ա նորընտիր ավագանիների համար կուրսեր բացել, որ պոլիֆիկացիան բարձրանա, որ էս մեր նիստերը չվերածվեն քննության, արդարացման և այլն»,- հայտարարեց Լևոն Իգիթյանը: Մարինա Խաչատրյանը տեղից հակադարձեց Իգիթյանին, որը, սակայն լսելի չէր: «Ձենդ կտրի, «տոժը մնե»»,- սաստեց Լևոն Իգիթյանը:
Այս ամենից հետո Հանրապետական խմբակցության ավագանու անդամները սկսեցին ծիծաղել, ոմանք էլ բարձր գնահատեցին Լևոն Իգիթյանի պահվածքը: Տարոն Մարգարյանը ծիծաղողների թվում էր: