«Այսօր մամուլում գրվեց, որ 2018թ ապրիլից հետո «Ծառուկյան» դաշինքը կարող է կոալիցիա կազմել ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի հետ: Եթե ես ճիշտ եմ հասկացել նոր Սահմանադրությունը, ապա համաձայն վերոնշյալի ՀՀ ԱԺ-ում ընդդիմության մանդատների քանակը պետք է լինի ոչ պակաս քան պատգամավորների թվի 1/3-ը: Հիմա ուզում եք ասեք, որ եթե ԲՀԿ-ն «ընդդիմությունից» դառնա կոալիցիա, ինչպես պնդում է մեր մամուլը, «ԵԼՔ»-ը մնում է միակ ընդդիմադիր ուժը ԱԺ-ում, և ստիպված ևս մի 30 մանդատ էլ պետք է նվիրեն «ԵԼՔ»-ին, որպեսզի կարողանան օրենքի պայմանները բավարարեն: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: Ոչ ոք «ԵԼՔ»-ին այդքան մանդատ չի տա»,- Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ