
Նորածնի առք ու վաճառքի հերթական դեպքն է գրանցվել: «Փաստինֆոյի» տեղեկություններով՝ 32-ամյա կինն իր 2 ամսական երեխային վաճառել է նախորդ տարվա վերջին:
Կինը երեխային վաճառել է Արագածոտնի մարզի բնակիչ ամուսինների: Երեխայի առք ու վաճառքի գործողությունը կատարվել է Աջափնյակ վարչական շրջանում:
Սեփական երեխային ընդամենը 200 000 ՀՀ դրամով վաճառած կինը երեխային լույս աշխարհ է բերել 2016թ. հոկտեմբերին, որից կարճ ժամանակ անց, ինչպես արդեն նշեցինք, փոքրիկին վաճառել է: