ԵՊՀ-ն թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր կներմուծի
Advertisement 1000 x 90

ԵՊՀ-ն թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր կներմուծի

Կառավարությունն այսօրվա նիստում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի առաջարկով որոշեց Երևանի պետական հալասարանին թույլատրել ներմուծել թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր։ Ներմուծման այս թույլտվությունը համալսարանին տրվեց երեք տարի ժամկետով։

Որոշման նախագիծը գործադիրի նիստին ներկայացվել էր դեռևս օգոստոսի 31-ին, սակայն նիստի օրը անհայտ պատճառներով այն օրակարգից հանվել էր։

Իսկ թե ինչ նպատակով է համալսարանն օգտագործելու ներմուծվող թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը, որոշման նախագծում և դրա հիմնավորումներում չի պարզաբանվում։

hetq.am