Սատուրն մոլորակի գրեթե բոլոր լուսանկարները պատկանում են Cassini հետազոտական արբանյակին, որը Երկիր մոլորակից դեպի Սատուրն է բաց թողնվել 1997 թվին: Այն տեղ էր հասել 13 տարի հետո՝ 2004 թվի հուլիսի 1-ին:
Այսօր՝ 2017 թ. սեպտեմբերի 15-ը կարելի է համարել այդ կայանի վերջին օրը: Մոսկվայի ժամանակով 14.00 NASA մտադրվել է ուղիղ հեռարձակմամբ ցույց տալ Cassini-ի անկումը Սատուրնի մթնոլորտում:
Cassini-ին 13 տարվա լարված հետազոտական գործունեություն էր ծավալել: Կայանը թույլ տվեց աստղագետներին նորովի ուսումնասիրել Արեգակնային համակարգի այդ հատվածը: Իսկ մենք, մեր կողմից, փորձենք հարգանքի տուրք մատուցել, դիտելով կայանից ստացված լուսանկարները, որտեղ պատկերված են Սատուրնը, նրա օղակները, արբանյակները:
Նշենք, որ 2004 թվի ապրիլից հայ ունկնդրին Cassini-ի ճանապարհորդության, նպատակների մասին առաջին անգամ ներկայացվել է Հայաստանի Հանրային Ռադիոյի գիտահանրամատչելի թողարկումներում:
popmech.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը