Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը Tert.am Life–ին պատմել էր, որ ընտրյալ ունի, սիրում է, սիրված և երջանիկ։
Սիրելիի ով լինելու մասին տեղեկություններ տալ Մարինկան չի ցանկանում։ Դերասանուհին ընտրյալ ունենալու մասին բարձրաձայնեց միայն 20-ամյակի օրը, երբ սիրելին անակնկալ էր մատուցել իրեն։ Դրան հաջորդեցին լուրերը, որ Մարինկան և ընտրյալը պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները։ Օրեր առաջ Մարինկան սիրելիի հետ լուսանկարներ հրապարակեց, որոնք նոր թափ տվեցին խոսակցություններին, թե զույգն արդեն նշանվել է։
Tert.am Life–ը կապ հաստատեց Մարինկայի հետ` պարզելու լուրերի իսկությունը։ «Չեմ նշանվել։ Այս պահին դեռ չենք պատրաստվում նշանվել, իսկ լուսանկարներն արվել են մի առիթի ժամանակ, որին երկուսով հրավիրված էինք»,– ասաց Մարինկան` խոստանալով իր երկրպագուներից գաղտնի չնշանվել։