
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը:
«Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: