Գլխավոր «մարդասպանը» ոչ թե մարդու իմունային անբավարարության վիրուսն է (ՄԻԱՎ), կատաղության վիրուսը կամ մալարիան, այլ հեպատիտի վիրուսի տարբեր մանրէահիմքերը, որոնք տարեկան ավելի քան 1,3 միլիոն մարդու կյանք են խլում: Այդ մասին ասված է Lancet հանդեսում հրապարակված հոդվածում:
«Նման եզրակացությունները հարուցում են մեր վրդովմունքը, բայց մենք բնավ չզարմացանք, որ հեպատիտն ավելի շատ մարդ է սպանում, քան
ՄԻԱՎ-ը, մալարիան և տուբերկուլյոզը: Իրադարձությունների այս ցավալի ընթացքը կապված է այն բանի հետ, որ հեպատիտի դեմ պայքարը երբեմն
չի մտել աշխարհի բոլոր առաջատար երկրների քաղաքական գերակայությունների մեջ, և որ գոյություն չունեն ինչ-ինչ գլոբալ համակարգեր նման
նախագծերի ֆինանսավորման համար»,- մեկնաբանել է հայտնագործությունը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային դաշինքի նախագահ
Չառլզ Գորը:
Ամեն տարի Առողջապահության համաշխարային կազմակերպությունը և ՄԱԿ-ի այլ առողջապահական ծառայություններ Lancet հանդեսում
հրապարակում են հաշվետվություններ՝ նվիրված այն բանին, թե ինչ հիվանդություններ և առողջության հետ կապված ինչ խնդիրներ են այսօր
անհանգստացնում մարդկությանը, և կյանքի որքան շատ տարիներ են դրանք խլում: