Ոսկերիչ, դիզայներ Աննա Վարդանյանի Facebook-յան գրառումը.
«Բացառիկ լուսանկար
Հայ ոսկերչության, արծաթագործության պատմության հետքերով գտա այս լուսանկարը:
Վանի եկեղեցիներից մեկում՝ 1915 թ. վերջերին. առջևում հայ կամավոր զինվորներ, խորքում, ձախից Յովհաննէս Վ. Հիվսեանը, աջից՝ Սմբատ Տեր-Ավետիսյանը. զննում են հայ ձեռագրերի բարբարոսաբար բզկտված կույտերը:
Ս.Էջմիածնի գանձարան: Մետաղե կրկնակազմով ձեռագրեր, որ փրկվել են Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ»: