Facebook-ը գործարկելու է արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվական բաժին
Advertisement 1000 x 90

Facebook-ը գործարկելու է արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվական բաժին

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը գործարկելու է Crisis Response (ճգնաժամային արձագանք) բաժինը, որտեղ մեկ վայրում կհավաքագրվեն արտակարգ իրավիճակների մասին վերջին տեղեկությունները: Գործարկվելու է նաև Safety Check արագ մուտքի բաժինը (ընկերներին անվտանգության վերաբերյալ ծանուցման բաժինը ):

Նոր բաժնում կհավաքագրվեն արտակարգ իրավիճակների վերաբերյալ հղումներ դեպի հոդվածներ, տեսանյութեր ու լուսանկարներ,
որպեսզի օգտատերն ավելի շատ տեղեկություններ ունենա, թե ինչ է տեղի ունենում:

Օգտատերերը Crisis Response բաժին մուտք գործելու հնարավորություն կստանան առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ֆեյսբուքյան գլխավոր էջից կամ հեռախոսի առանձին հավելվածից:



Նման նյութեր