Մեր տեղեկություններով՝ ընդամենը րոպեներ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երևանի Արցախի փողոցի 18 շենքում: Մանկահասակ երեխան ընկել է բարձրահարկ շենքի պատշգամբից:
Այս պահին տեղում են ԱԻՆ աշխատակիցները, ոստիկանությունն ու բժիշկները: Ականատեսների պատմելով՝ երեխային հասցրել են բժշկական հաստատություն, սակայն ողջ մնալու հավանականություն կարծես թե չկա: Հարևան շենքի կանանցից մեկի խոսքերով ՝ երեխայի մորը հանգստացնել չի հաջողվում. շարունակ գոռում է՝ ինձ տարեք տղայիս մոտ:
Փորձեցինք տեղեկություններ պարզել ԱԻՆ ծառայությունից, որտեղից պատասխանեցին, որ ահազանգը քիչ առաջ է գրանցվել, որևէ մանրամասն հաղորդել այս պահին չեն կարող: