Երևանում ոստիկանները BMW-ի մեջ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, կան բերման ենթարկվածներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում ոստիկանները BMW-ի մեջ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, կան բերման ենթարկվածներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Մակարով» տեսակի ատրճանակի հայտնաբերման փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի իրենց գործընկերների հետ համատեղ Արգիշտի փողոցից զենք-զինամթերք պահելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ՝ 18-ամյա Սամվել Ղազարյանին և 27-ամյա Հովհաննես Կարապետյանին, ինչպես նաև նույն վարչական շրջանի բնակիչ՝ 16-ամյա Կարեն Ն.-ին ներկայացրել են Ոստիկանություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք եղել են BMW մակնիշի ավտոմեքենայով, որը պատկանում է Հ. Կարապետյանին, ով ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ, որը ոստիկաններն առգրավել են և նշանակվել է փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com