Նախաձեռնության նպատակն է՝ ամրապնդել միջմշակութային կապերը, զարգացնել տուրիզմը և պարզապես հաճելի օր նվիրել բոլորին, ովքեր անտարբեր չեն Ավստրիական մշակույթի հանդեպ: Բոլոր ցանակցողները առավոտյան 11.00-ից գնում էին մեկ կամ մի քանի կտոր շտրուդել, լրացնում կտրոնը և երեկոյան մասնակցում խաղարկությանը: Ցերեկային ժամերին նախագծին են միանում նաև ՕՐՐԱՆ կազմակերպության, ՍՕՍ մանկական գյուղեր ընկերության և Հայաստանի Մանուկների հիմնադրամի երեխաները, որոնց զբաղեցնում էր ծաղրածուն: Արմենիա Մարիոթ հյուրանոցի ԿՈՒՉԻՆԱ ռեստորանում երեխաներին սպասվում էր բաբլ շոու, ինչպես նաև համեղ շտրուդելներ:
Երեկոյան 19.00-ին սկսվեց խաղարկությունը: Մրցանակները երեքն էին՝ 30 000 դրամի վաուչեր ԿՈՒՉԻՆԱ ռեստորան այցելության համար, 20 000 դրամի վաուչեր Միթինգ Փոինթ սրճարան այցելության համար, դե իսկ գլխավոր մրցանակն էր՝ երկու անձի համար նախատեսված ուղետոմսեր դեպի Վիեննա, ներառյալ Վիեննայի Մարիոթ հյուրանոցում կացությունը: Հաղթող զույգն առաջին անգամ էր մասնակցում այս խաղարկությանը և երբեք չէր եղել Վիեննայում: Նրանք նաև ստացան Վիեննայի օդանավակայանում VIP Lounge-ի այցելության կտրոններ:
Ամբողջությամբ՝ kamoblog.tv