Երևանում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրվել է «Հաղթանակ» զբոսայգու տարածքը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սանմաքրման աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Աշխատանքներին մասնակցել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Շաբաթօրյակի մասնակիցները ապահովված են եղել աղբահավաք պարկերով, ձեռնոցներով, բահերով և անհրաժեշտ այլ պարագաներով: Կատարված աշխատանքների արդյունքում զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիներն ու հանրային օգտագործման այլ տարածքներ բերվել են պատշաճ տեսքի:
Մայրաքաղաքում համաքաղաքային շաբաթօրյակի ժամանակ մաքրման լայնածավալ աշխատանքներ են կատարվել նաև Օղակաձև զբոսայգում: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ մարմինների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների ջանքերով տարածքն ամբողջովին մաքրվել է և բերվել պատշաճ տեսքի:
Աշխատանքի բոլոր մասնակիցներն ստացել են աղբահավաք պարկեր, բահեր, ձեռնոցներ և անհրաժեշտ այլ պարագաներ: