Դատարան է ուղարկվել ընտանեկան վիճաբանության դեպքով հարուցված քրեական գործը։
Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վագոն-տնակում կենցաղային հարցերի շուրջ, այն է՝ երեխաներին կերակրելու համար գումար վաստակելու միջոցներ ձեռնարկելու հարցի շուրջ, վիճաբանության մեջ է մտել ամուսնու հետ, որի ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու կրծքավանդակի աջ շրջանին և նրա առողջությանը պատճառել կրծքային ներքին զարկերակի երակի, ստոծանու, լյարդի վնասումներով, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, կրծքավանդակի աջ առաջնային մակերեսի կտրած-ծակած վերքի ձևով մարմնական վնասվածքներ:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: