Նոր իրականություն Հայաստանի բանկային համակարգում: ՊՐՈՄԵԹԵՅ բանկը ռեբրենդինգի արդյուքնում ունի նոր ռազմավարություն և նոր բրենդ՝ EVOCABANK: Շքեղ շնորհանդեսը ՄԵՐԻԴԻԱՆ Էքսպո կենտրոնում բոլոր հյուրերին հուշեց, որ EVOCABANK-ը լուրջ է տրամադրված և արդեն իսկ բազում նոր նախագծեր է մեկնարկել: Բանկի գովազդային դեմքն անկրկնելի Իվետա Մուկուչյանն է, ով ներկայացրեց բանկի գովազդային հոլովակը և մեկնարկեց դեպի Դուբայ ֆանտաստիկ ուղևորության մասշտաբային խաղարկությունը: Դիտեք տարվա ամենակոնցեպտուալ ու գեղեցիկ միջոցառման բոլոր մանրամասները ԿամոԲլոգում:
Բանկի անունը և լոգոն ընտրվել են նոր գաղափարախոսությանը համապատասխան: EVOCABANK անունը կազմված է էվոլյուցիա բառի արմատից և նմանեցված է EVOKE ՝ արթնացնել բառին: Էվոկաբանկը լինելու է արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ, որն առանձնանալու է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկում հատուկ ուշադրություն են դարձնելու մոբայլ ծառայությունների զարգացմանը: EVOCABANK-ը կսկսի գործել հոկտեմբերի 1-ից:
Շնորհանդեսին հրավիրված էին բանկի հաճախորդները, տեղական և արտասահմանյան գործընկերները, Կենտրոնական բանկի ղեկավարությունը ու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բանկի իմիջային ռազմավարությանը համաձայն Մերիդիան Էքսպո կենտրոնն ամբողջովին ձևափոխվել էր և վերածվել էր շքեղ գրաֆիկական կոնտրոնի՝ լուսային նորարար էֆեկտներով, 3D քայլահարթակով, նեոնային բարով և տեղաշարժվող բեմային կոնստրուկցիայով:
Ուզում եմ նշել նաև նվերների մասին, որոնք ստանում էին բոլոր հյուրերը: Դրանք այսպես ասած մոբայլ դարաշրջանի մարդկանց համար էին՝ բրենդային PowerBank-եր, USB հիշողության կրիչներ և անտիսթրեսս գնդակներ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են թե երիտասարդներին թե գործարարներին:
Շնորհանդեսը բաղկացած էր մի քանի մասերից: Նախ ներկայացվեց բանկի գովազդային հոլովակը, որտեղ նկարահանվել էր Իվետա Մուկուչյանը, ապա Իվետան մի քանի կատարումներից հետո ներկայացրեց իր նոր՝ ԴԵՊԻ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ տեսահոլովակը, որի անվանումը ևս ասոցացվում էր բանկի կարգախոսի հետ, իսկ երեկոյի վերջում մեկնարկվեց EVOCABANK-ի առաջին ակցիան, որի ընթացքում խաղարկվում են 75 փաթեթներ 2 անձի համար՝ նոյեմբեր ամսին դեպի Դուբայ հատուկ չվերթի և Ջենիֆեր Լոպեսի մենահամերեգին ներկա լինելու համար:
Ամբողջությամբ՝ kamoblog.tv