Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը Facebook-ի իր էջում.
«Մի քանի օր առաջ ադրբեջանական գերությունից ազատագրված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը շարունակում է իր facebook-յան էջում պատմել Ադրբեջանում անցկացված օրերի և ազերի պաշտոնյաների հետ շփումների տպավորությունների մասին…
Լապշինն ապշած է ազերի բարձրապաշտոնյա դատախազների այն հայտարարություններից,որտեղ վերջիններս ափսոսանք են հայտնել, որ հայերի ցեղասպանությունը ամբողջական չի եղել… «Եթե ցեղասպանության ենթարկված լինեին, ապա մեզ համար հեշտ կլիներ»,- ասել են ազերի դատախազները.. .Քոչվորների հետնորդները Լապշինին նաև պատմության դասեր են տվել և բացահայտել, որ հայերը գնչուներ են… Լապշինի համար սարսափելին նա է, որ այս հայտարարություններնն անում են ոչ թե անտուն ինչ-որ մեկը, այլ դատաղազները, որոնք, ըստ բլոգերի, հայտնում են պետության տեսակետը… Լապշինը հարց է բարձրացնում, թե որտեղ է նոր Նյուրնբերգ… Չնայած, նա չի կասկածում, որ դրա ժամանակն էլ կգա…
Լապշինը մեղադրել է Ադրբեջանական իշխանություններին գաղթականների շրջանում հակահայ քարոզ տանելու և վերջիններիս բոլոր դժբախտությունների մեջ հայերի մեղադրելու հաամր…
Լապշինը շարունակում է լուսաբանել #azeromarazm-ը… »: