Սուրեն Սարգսյանի Facebook-յան գրառումը.
«Ակնհայտ է չէ՞, որ Մերձավոր Արևելքում Օբամայի քաղաքականությունը Իսրայելի շահերից չէր բխում։ Ընդունված կարծիք կար, որ Օբաման բարեկամաբար չի տրամադրված իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ և Իսրայելի ու Պաղեստինի խնդրում առավելապես հակված չէր գործել հօգուտ Իսրայելի դիրքրորշման։
Ակնհայտ էր չէ՞, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն Իսրայելն ընկալում էր, որպես իր ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք։ Նեթանյահուն նույնիսկ եկավ Վաշինգտոն, Կոնգրեսում քննադատեց ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Նույնքան էլ ակնհայտ էր, որ նախագահ Հիլարի Քլինթոնը, հաղթանակի պարագայում, շարունակվելու էր Օբամայի մերձավորարևելյան քաղաքականությունը, քանի որ պետքարտուղար Հիլարին այդ քաղաքականության ճարտարապետներից մեկն էր։ Հիլարիի պարտությամբ ամեն ինչ ընկավ իր տեղը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ առաջին փեսա Քուշները «Նետանյահուենց տանը մեծացած տղա» է»։