Տղա ջան, էն ժամանակ դու տուրիստ էիր, տուրիստ…
Advertisement 1000 x 90

Տղա ջան, էն ժամանակ դու տուրիստ էիր, տուրիստ…

Մեսրոպ Հարությունյանը երեկ բարի գիշեր մաղթելուց առաջ Facebook-ի իր էջում գրել է.

«Էսօրվա խառնաժողովի առթիվ մի հին անեկդոտ՝ հատուկ էն սփյուռքահայերի համար, որ «Փարավոնում» ուտուշ-խմուշից, մյուս բանկետներից հետո տուն կդառնան ու կգովեն հայրենի իշխանություններին.

Մեկը մեռնում է եւ ընկնում է դրախտ: Մի որոշ ժամանակ հետո ձանձրանում է միապաղաղ կյանքից ու դիմում է պատասխանատուներին՝ թե մի հատ «էթամ-տենամ էն դժոխքում ի՞նչ կա»:

Պատասխանատուները դիմումը հարգում են ու էս մարդուն մի օրով գործուղում դժոխք: Գալիս է ու ի՞նչ տեսնի. տղերքը նստած քեֆ են անում, ուտում-խմում է սրանց հետ, կայֆեր անում, աղջիկներ եւ այլն…

Հետ է գալիս՝ դիմում գրում, թե ես գնում եմ դժոխք: Պատասխանատուներն ասում են՝ բայց անվերադարձ է, հա, իմացիր: «Հարց չկա»,-ասում է մարդը:

Ուղարկում են: Հենց դժոխքի դուռը բացվում է, սատանեն բռնում է սրա օձիքից ու դուզ՝ եռացող կաթսան.
– Սպասեք, սպասեք, բա խորովածը, գինին, աղջիկները…

– Տղա ջան, էն ժամանակ դու տուրիստ էիր, տուրիստ…

Բարի գիշեր, Հայություն»:



Նման նյութեր