Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին. Մնացական Բիչախչյան
Advertisement 1000 x 90

Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին. Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-յան իր էջում գրում է.

«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԺԱՄԱՆԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու համար ՀՀ ժամանած քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ եթե անձը բացի այլ պետության քաղաքացիությունից, ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կարող է Հայաստանի Հանրապետությունում գտնվել առանց ժամկետային սահմանափակման. նրա նկատմամբ ՀՀ-ում գտնվելու ժամկետները խախտելու համար վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել։

Վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել նաև այն երկքաղաքացիների նկատմամբ, որոնց ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրացել է»։