Դերասանուհի Քրիստինա Կարապետյանն ու ռեժիսոր Կարո Նաղդալյանը նշանվել են։ Tert.am Life–ի հետ զրույցում Քրիստինան պատմեց, որ նշանվելու որոշումը անսպասելի են կայացրել։
«Ես ու Կարոն ճանապարհ էինք գնում մեքենայով, այդ պահին որոշեցինք, որ պետք է նշանվենք։ Այդպես էլ արեցինք։ Երկար–բարակ չենք մտածել։ Նախապես որոշել էինք, որ մեծ նշանդրեք ենք անելու, մեկ տարի անց ամուսնանանք։ Փաստորեն, հակառակը ստացվեց` հարազատներով հավաքվեցինք, փոքր նշանդրեք արեցինք, իսկ հետո մեծ հարսանիք կանենք»,– ասաց դերասանուհին։
Քրիստինան այս պահին հարսանիքի նախապատրաստական փուլում է։
Զույգը որոշել է չհետաձգել հարսանիքը, քանի որ աշխատանքը կայուն է և խանգարող հանգամանք չկա այս փուլում ամուսնանալու համար։
Ամբողջությամբ՝ life.tert.am