«ՇոփԻն Ամերիկա»-ն այսուհետ արդեն կգործի «ՇոփԻն» անվան ներքո: Կորյունի 25 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի բաժանմունքում բացվել է առաջին «ՇոփԻն» կենտրոնը, որի բացման շնորհանդեսի ընթացքում հյուրերը ծանոթացան նոր առաջարկների, նոր սակագների և փոքրիկ Շոպենի հետ, ով կօգնի ձեզ կողմնորոշվել գնումների և առաքման աշխարհում` «Լավագույն ծառայությունները լավագույն գնով» կարգախոսի համաձայն:
Այսուհետ հաճախորդը ստիպված չէ այցելել բանկ կամ մաքսատուն՝ վճարումներ կատարելու համար: Մաքսային վճարումը կատարում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող Հայփոստի բաժանմունքներում՝ ծանրոցը վերցնելիս։ Գործում է նաև տուն առաքման ծառայություն: Այսուհետ Հայաստանում գործող 30 «ՇոփԻնՍթոր»-երի գործունեությանը կարող եք հետևել նոր՝ www.shopin.am կայքում:
Ինչպես գիտեք Լոս Անջելեսում՝ Գլենդելի Բրենդս հատվածում երկու տարի է արդեն ինչ գործում է «Հայփոստ»-ի կենտրոնը, այժմ արդեն նաև Դելավեր նահանգում գործում է «ՇոփԻն»-ի 2-րդ գրասենյակը: Հաճախորդները արդեն իսկ հնարավորություն ունեն գնումներ կատարել Դելավերի հասցեով և ազատվել գնման հարկից։
Ավելի մանրամասն՝ kamoblog.tv