24-ամյա աղջկա կյանքը փրկել չհաջողվեց Մցխեթայում. նրա մայրն ու եղբայր զոհվել էին վթարից
Advertisement 1000 x 90

24-ամյա աղջկա կյանքը փրկել չհաջողվեց Մցխեթայում. նրա մայրն ու եղբայր զոհվել էին վթարից

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 24-ամյա Ալինա Մինասյանը  մահացել է Մցխեթայի բժշկական կենտրոնում։

Աղջիկը տուժել էր սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգական վթարից։ Մցխեթայի մոտ բախվել էին Mercedes մակնիշի մարդատար ավտոմեքենան և Երևանից Մոսկվա ընթացող ուղևորատար ավտոբուսը։  Զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի։ Երկու մեքենաներն էլ պատկանել են Հայաստանի քաղաքացիների։

Խոշոր ավտովթարի հետևանքով 43-ամյա Լուսինե Մինասյանը, որը գտնվում էր Mercedes մակնիշի ավտոմեքենայի ղեկին, և 7-ամյա Մաքսիմ Մինասյանը տեղում զոհվել են։ Նրանք Ալինայի մայրն ու եղբայրն էին…