Ո՞ր բանկերին և ի՞նչ չափով է ԿԲ-ն տուգանել վերջին 1.5 տարում (ցանկ)
Advertisement 1000 x 90

Ո՞ր բանկերին և ի՞նչ չափով է ԿԲ-ն տուգանել վերջին 1.5 տարում (ցանկ)

Կենտրոնական բանկի կողմից բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել, եթե խախտվել են բանկային գործունեությունը կարգավորող օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև բանկի ներքին իրավական ակտերի պահանջները,  խախտվել են բանկի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները:

Այս մասին գրում է b4b.am-ը:

Պատժամիջոցներ կարող են սահմանվել նաև այն դեպքերում, երբ, Կենտրոնական բանկի կարծիքով, բանկն իրականացրել է այնպիսի գործողություններ (գործունեություն), որոնք կարող են վտանգել ավանդատուների կամ բանկի այլ պարտատերերի շահերը, խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաև ֆինանսական կամ այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ, բանկը չի կատարել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականը, բանկը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին երաշխիքային վճարների վճարումը և այլն:

Այս դեպքերի տեղի ունենալու դեպքում Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցները`

1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական,

2) տուգանք,

3) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում,

4) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում։

Կենտրոնական բանկը կարող է յուրաքանչյուր խախտման համար բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով, և (կամ) տուգանք` բանկի կամ ղեկավարի նկատմամբ, և (կամ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից  զրկում:

Այժմ տեսնենք՝ 2016 թվականի սկզբից մինչ օրս ո՞ր բանկերի նկատմամբ է ԿԲ-ն կիրառել վերոնշյալ պատժամիջոցները:

bank-tuganq