Օբնինսկի մի բնակչուհի սոցիալական ցանցերում կոչ է արել խուսափել գնչուների խարդախությունից, որոնք հանրախանութի մոտ բիթքոյն են վաճառում։
Կնոջ խոսքերով, խարդախության զոհ է դարձել իր ամուսինը։ Գնչուները նրան առաջարկել են «շահավետ գործարք» կատարել՝ 1000 ռուբլով գնել 2 բիթքոյն։ Ամուսինը միայն տանն է պարզել, որ իրեն խաբել են։
Կինը հրապարակել է նաև ամուսնու գնածի լուսանկարը՝ բիթքոյնի լոգոյով 2 մետաղադրամ։
Նշենք, որ բիթքոյնը այսօր ամենատարածված կրիպտոարժույթն է (բիթքոյնի մասին կարող եք կարդալ այստեղ): Իրական մետաղադրամների տեսքով առաջին կրիպտոարժույթները ի հայտ են եկել 2011 թվականին, և սկզբնական շրջանում օգտագործվում էր որպես հուշանվեր։
Մետաղադրամի ներսում զետեղված է բիթքոյն-դրամապանակի գաղտնաբառը, որը կարելի է տեսնել՝ հեռացնելով մեկանգամյա հատուկ հոլոգրամման։ Գաղնաբառի օգնությամբ բիթքոյնի սեփականատերը բացում է էլեկտրոնային դրամապանակը, որում առկա է մետաղադրամի անվանական արժեքին հավասար գումար։
Ըստ ամենայնի, գնչուները կեղծ մետաղադրամները պատվիրել են Aliexpress-ի տիպի կայքերի միջոցով։