Քնի պակասն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մենք նայում աշխարհին: Այս եզրակացությանն են հանգել Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications հանդեսում:Գիտնականները վերլուծության են ենթարկել էպիլեպսիայով հիվանդ 12 մարդկանց ուղեղները. հիվանդները պետք է հնարավորինս արագ ըստ կատեգորիաների բաշխեին տարբեր պատկերներ: Որքան ավելի քնկոտ էին նրանք, այնքան ավելի դժվար էր նրանց համար դա անել:՛ Նրանց ուղեղում ներընտելացված էլեկտրոդները ցույց են տվել, որ դրա բջիջների աշխատանքի արագությունը նվազել է իրենց իսկ հիանդների արձագանքման արագության հետ մեկտեղ:
«Մենք կլանված հետևում էինք, թե ինչպես է քնատությունը դանադաղեցնում ուղեղի ակտիվությունը: Սովորական իրավիճակում արագ գործող նեյրոններն արձագանքում էին դանդաղ, ավելի պակաս արդյունավետությամբ էին աշխատում և այլ բանի անցնում ավելի երկար ժամանակ, քան սովորաբար»,- նշել է դոկտոր Յուվալ Նիրը, որը գլխավորել է հետազոտությունները:
Նաև գիտնականները պարզել են, որ ուղեղի այն գոտիներում, որոնցում վատ էին աշխատում բջիջները, դանդաղել են նաև ուղեղային ալիքները. այսինքն՝ դրա մասերը բառացիորեն «քնել են», թեև մարդն իրականում արթուն է եղել: Դա կարող է առաջացնել հիշողության ժամանակավոր խանգարումներ և տեսողության խնդիրներ: Այսպես, ավտոմոբիլի առջև նստած քնատ մարդը կարող է չնկատել առջևից գնացող հետիոտնին: Քնատությունը մեր ուղեղի վրա այնպիսի ազդեցություն է գործում, որը համեմատելի է չափազանց մեծ քանակությամբ ալկոհոլի գործածման արդյունքի հետ, ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ նյարդավիրաբուժության պրոֆեսոր դոկտոր Իցհակ Ֆրիդը: