Ամենատգեղ գույնը կօգտագործվի ծխելու դեմ պայքարում
Advertisement 1000 x 90

Ամենատգեղ գույնը կօգտագործվի ծխելու դեմ պայքարում

Աշխարհի ամենատգեղ գույն է համարվել Pantone 448 C-ը: Այդ եզրակացությանն են հանգել Սպառողների հետազոտական  ընկերությունների(GfK Group) ավստրալական բաժանմունքի հետազոտողները, որոնք Ավստրալիայի կառավարության պատվերով փնտրում էին ամենատհաճ գույնը՝ հետապնդելով մի նպատակ՝ «վատացնել» ծխախոտի տուփերի ձևավորումը, դրանք ավելի տհաճ ու վանող դարձնել:

Այժմ Ավստրալիայում ծխողները պետք է ոչ միայն դիմանան ծխախոտի տուփի սարսափեցնող նկարներին ու գրություններին, այլև հպվեն գույներից ամենազզվելիին։ Սպառողների հարցման տվյալներով՝ մարդկանց մոտ Pantone 448 C գույնն ասոցացվում է (անկախ ծխախոտի նկատմամբ ունեցած կախվածությունից) «կեղտի» և «մահվան» հետ:

Հետազոտողների խումբն այս հետազոտության համար ավելի քան երեք ամիս պարզել է սպառողների արձագանքը տուփերի տարբեր երանգների նկատմամբ: Առաջադրանքը բարդացրել է այն, որ GfK Group-ի ողջ նախկին փորձն այստեղ կիրառելի չի եղել, քանի որ նախկինում իրենց հետազոտությունների ճնշող մեծամասնությունը կապված է եղել ապրանքի ձևավորման  ավելի նախընտրելի ու հաճելի տարբերակների բացահայտման հետ:

«Այս անգամ մեր նպատակը ճիշտ հակառակն էր այն բանի, ինչով մենք զբաղվում ենք: Մենք չէինք ուզում հաճելի տուփ ստեղծել, որը կոգեշնչի այն ձեռք բերել և կգրավի սպռողներին: Ընդհակառակը, առաջադրանքն այն էր, որ օգնենք կրճատել պահանջարկը, նվազագույնի հասցնել ապրանքի սպառումը», – պատմել է Սպառողների հետազոտական ընկերության աշխատակից Վիկտորյա Պարրը:

Ծխախոտի «ամենատգեղ գույնով» ձևավորված տուփերն Ավստրալիայում  խանութների ցուցափեղկերին են հայտնվել դեկտեմբերի սկզբից: Այժմ մարդկային տարբեր հիվանդություններով վարակված օրգանների սարսափեցնող լուսանկարները և ծխելու վնասակարության մասին հիշեցնող գրությունները պատված են Pantone 448 C-ի միատոն ֆոնով:

GfK Group-ի հաշվետվության համաձայն՝ ամենաանկախ հետազոտության արդյունքում, որը ներառել էր 16-ից 64 տարեկան ավելի քան 1000 ծխողների, հաջողվեց ապացուցել, որ այդ գույնով փաթեթավորումը ապրանքի հետ ամենավատ ասոցիացիաներն է առաջացնում. այն տպավորություն է ստեղծում, որ այդպիսի տուփերում ամենավատ որոկի ծխախոտներն են գտնվում, որոնք առողջության համար ամենավնասակարն են:

Փորձի արդյունքները կհաստատվեն արդեն 2018-ին: Ավստրալիայից հետո ծխախոտի դեմ պայքարի նման միջոցի մասին են մտածում նաև Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում:

med.news.am