Հարսանեկան փլավ
Advertisement 1000 x 90

Հարսանեկան փլավ

Երբևէ պատրաստե՞լ եք հարսանեկան փլավ: Փորձե՛ք, շատ համեղ է:

Բաղադրամասեր

80 գ. բրինձ կամ ձավար

25 գ. հալած յուղ

25 գ. ծիրանաչիր

25 գ. չամիչ

25 գ. սև սալոր

15 գ. նուշ

25 գ. մեղր

Աղը՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Պատրաստել քաշովի փլավ: Նուշը եռման ջրի մեջ գցել, կեղևը հեռացնել և մանր կտրատել։ Չորացրած միրգը լվալ: Մեղրը ջրում լուծել 1/1 հարաբերությամբ:

Չորացրած միրգը և նուշը յուղով տապակել վրան լցնել ջրի ու մեղրի խառնուրդը և թողնել որ եռա: Փլավը մատուցել խյուսը վրան: