Բաղադրիչներ
- Դդում – 200 գ
- Թթվասեր – 200 գ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Մեղր – 1 ճ/գ
- Դարչին – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Դդումը մաքրել, սերմերը հեռացնել:
- Մաքրած դդումը շերտատել և շարել ջեռոցի տապակին: Վրան շաքարավազ շաղ տալ: ծածկել փայլաթիթեղով և 10-12 րոպե եփել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Դդումները հանել ջեռոցից, սառեցնել: Լցնել թասի մեջ, հարել:
- Դդմի խյուսը և թթվասերը շերտ-շերտ լցնել բաժակի մեջ, վրան մի փոքր դարչին լցնել և ավելացնել 1 գդալ մեղր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը