Այս բաղադրատոմսով հագեցնող ընթրիքն ապահովված է
Advertisement 1000 x 90

Այս բաղադրատոմսով հագեցնող ընթրիքն ապահովված է

Բաղադրիչներ

  1. Սպագետի – 400 գ
  2. Աղացած տավարի միս – 500 գ
  3. Սոխ – 1 գլուխ
  4. Սխտոր – 1/2 գլուխ
  5. Լոլիկ – 2 հատ
  6. Տոմատի մածուկ – 2 թ/գ
  7. Աղացած սև պղպեղ – 1 պտղունց
  8. Ծովի աղ – ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

  1. Սպագետին եռացնել:
  2. Մսագնդիկները պատրաստելու համար սոխը մանր կտրատել, խառնել մսին, համեմել աղով և պղպեղով, ավելացնել ձուն և գնդեր ձևավորել, թավալել ալյուրի մեջ:
  3. Տապակի մեջ արևածաղկի ձեթ լցնել, թեթևակիորեն տապակել մսագնդիկները, այնուհետև ավելացնել լոլիկները և շոգեխաշել: Լոլիկի մածուկը ջրով բացել, ավելացնել պղպեղ, աղ, իտալական համեմունքների խառնուրդ: Ավելացնել մսագնդիկներին և եռացնել:
  4. Մատուցել՝ սպագետիի հետ խառնելով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը