«Ես նրան շատ եմ հարգում, բայց, ցավոք, բացարձակ չեմ հասկանում». Շիֆրինը խոսել է Ջիգարխանյանի նսեմացման մասին
Advertisement 1000 x 90

«Ես նրան շատ եմ հարգում, բայց, ցավոք, բացարձակ չեմ հասկանում». Շիֆրինը խոսել է Ջիգարխանյանի նսեմացման մասին

Հայտնի հումորիստ և դերասան Եֆիմ Շիֆրինը կարծում է, որ անձնական կյանքը հանրությանն ի ցույց դնելը վիրավորական է։ Արմեն Ջիգարխանյանի վերաբերյալ մտքերը նա շարադրել է Facebook-ի իր էջում: «Արմեն Բորիսովիչի հետ տեղի ունեցածի մասին դատողություններ չեմ անի։ Ես նրան շատ եմ հարգում, բայց, ցավոք, բացարձակ չեմ հասկանում», — գրել է հումորիստը:

«Գուցե մի օր ուղեղս ինձ լրիվ դավաճանի, այդ պատճառով էլ հիմա եմ ձեզ դիմում։ Հենց լսեք, որ ինձ կանչում են հաղորդման, որտեղ պետք է ձեզ հետ հարաբերություններ պարզեմ, կիսեմ ունեցվածքս կամ կտակի դեմ բողոքեմ, կապեք ինձ, թույլ չտաք հասնել Օստանկինոյի աշտարակի մոտ, սոսնձեք բերանս կամ պարզապես ծեծեք ինձ: Ես ավելի մեծ ստորացում չեմ պատկերացնում, քան եթերային քաշքշուկները», — գրել է Շիֆրինը:



Նման նյութեր