Շատերն են կյանքի որոշակի ընթացքում առնչվում այնպիսի տհաճ խնդրի հետ, ինչպիսին են սև կետերը: Բոլորս փորձում ենք գտնել մի միջոց, որն ընդմիշտ կազատի մեզ այդ անցանկալի «հյուրերի» ներկայությունից:
Healthylivingstyle կայքը ներկայացնում է բնական մի միջոց, որը կօգնի անցավ և արդյունավետ ազատվել սև կետերից:
Քայլ առաջին
Նախ՝ պետք է դեմքը գոլորշու վրա փափկեցնել, որպեսզի մաշկի հետ մեկտեղ՝ փափկեն նաև սև կետերը:
Քայլ երկրորդ
Խառնեք 1 ճ գ. սոդան, 2 թ. գդալ աղն ու 1ճ գ. մեղրը: Այս խառնուրդը պետք է օգտագործել՝ որպես սկրաբ:
Քսեք սև կետերին, ապա 5 րոպե անց դեմքը տրորելով՝ մաքրեք այն:
Քայլ երրորդ
Մի կտոր կիտրոնով տրորեք քթի հատվածը, ապա մի շերտ ձվի սպիտակուց քսեք և անմիջապես ծածկեք այն անձեռոցիկով:
Թողեք մի քանի րոպե մնա այդպես, ապա հանեք անձեռոցիկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը