Իռլանդիայից Ալեքս Բերմինհեմը Twitter-ում պատմել է իր տատիկի տանը նախամանորյա արտասովոր դիպվածի մասին: 74-ամյա կինը գնել է ամանորյա գնդեր և դրանցով զարդարել տոնածառը: Սակայն պարզվել է, որ տատիկին բնավ էլ տոնական զարդարանքներ չեն վաճառել:
Թոռնուհին տատիկին բացատրել է, որ նա ներքնաշոր է գնել, որը փաթեթավորված է թափանցիկ գնդի տեսքով: Ներսում գտնվող կիսավարտիքները եղել են լյուրեքսով, ինչը մոլորության մեջ է գցել ծեր կնոջը:
«Իմ 74-ամյա տատիկը Սուրբ Ծննդյան տոնի այդ գնդերը գնել է տան համար ապրաքների խանութում: Երբ ես սկսեցի դրանք կախել տոնածառի վրա, հասկացա, որ տատիկը, ինքն էլ չիմանալով, գնդերի մեջ փաթեթավորված փայլուն կիսավարտիքներ է գնել»:
Իռլանդուհու պատմությունը տարածում է գտել Twitter-ում: Նրա պատմությունը 7,5 հազարից ավելի օգտատեր է մեկնաբանել: