Իլոն Մասկը հաստատել է, որ Լինդա Յակկարինոն իսկապես Twitter-ի նոր գործադիր տնօրեն կդառնա
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկը հաստատել է, որ Լինդա Յակկարինոն իսկապես Twitter-ի նոր գործադիր տնօրեն կդառնա

Իլոն Մասկը հաստատել է, որ Twitter սոցիալական ցանցի նոր ղեկավարը կլինի Լինդա Յակկարինոն։

«Ես ուրախ եմ ողջունել Լինդա Յակկարինոյին որպես Twitter-ի նոր գործադիր տնօրեն: Նա հիմնականում կկենտրոնանա բիզնեսի վրա, իսկ ես՝ արտադրանքի ձևավորման և նոր տեխնոլոգիաների: Անհամբեր սպասում եմ Լինդայի հետ աշխատելուն՝ այս հարթակը X-ի՝ ունիվերսալ հավելվածի վերածելու համար»,- գրել է նա թվիթերում: