Բաղադրիչներ, որոնք կօգնեն վերականգնել մազերը
Advertisement 1000 x 90

Բաղադրիչներ, որոնք կօգնեն վերականգնել մազերը

Մազերի թափվելը բնական պրոցես է, որը պատահում է բոլորի հետ։ Հարկավոր չէ անհանգստանալ, եթե նկատում եք, որ օրվա ընթացքում մի քանի մազ թափվում է։ Օրվա ընթացքում փաստացի կարող ենք կորցնել 50-100 մազ։ Սակայն, եթե նկատում ենք, որ մազերի ծավալը նվազել է, և դրանք առավել ինտենսիվ են թափվում, հարկավոր չէ արհամարհել։

Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է կապված լինել բազմաթիվ գործոնների հետ, այդ թվում՝ գենետիկա, հիվանդություններ, ծննդաբերություն, դեղամիջոցների ընդունում, ոչ հավասարակշռված սնունդ, որը չի պարունակում անհրաժեշտ սննդարար նյութեր։

Մազաթափության առավել տարածված պատճառներն են.

  • ծանր վարակներ
  • ժառանգական ճաղատություն
  • աուտոիմունային հիվանդություններ
  • վիրահատական միջամտություն
  • քաշի կորուստ
  • սթրես
  • երկաթի անբավարարություն
  • դեղամիջոցների ընդունում
  • անորակ շամպուններ, բալզամներ, մազերի լաքի օգտագործում
  • դաշտանադադար։

Առաջարկվող միջոցը պատրաստվում է միայն բնական բաղադրիչների օգտագործմամբ։ Դրա պարբերական օգտագործումը կօգնի ամրացնել մազերը և դադարեցնել մազաթափությունը։

Գերչակի յուղ։ Այս բույսի յուղը հարուստ է ամինաթթվով, որը սնուցում է մազերի ֆոլիկուլները, կարգավորում pH-ի մակարդակը, կանխարգելում մազաթափությունը և թեփի առաջացումը։

Ձվի դեղնուց։ Ձվի դեղնուցը հարուստ է վիտամիններով, սպիտակուցներով, ճարպաթթուներով, որոնք ամրացնում են մազերը։ Ձվի դեղնուցը վիտամին E է պարունակում, որը նպաստում է մազերի աճին և խոնավեցնում դրանք։ Ձուն նաև լեցիտին է պարունակում, որը կանխարգելում է մազերի թուլությունը։

Մեղր։ Մեղրը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք փափկեցնում են մազերը, ամրացնում մազերի ֆոլիկուլները, նպաստում գլխամաշկի առողջության պահպանմանը։ Այն նաև նպաստում է մազերի աճին, պաշտպանում մազաթափությունից, խոնավեցնում մազերը։

Ինչպես պատրաստել բնական տոնիկ մազերի համար. բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ գերչակի յուղ
  • 1 դեղնուց
  • 1 ճաշի գդալ մեղր։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Փոքր տարայի մեջ լավ խառնեք բոլոր բաղադրիչներն այնքան ժամանակ, մինչև միասեռ զանգված ստանաք։
  • Դիմակը քսեք գլխամաշկին՝ նուրբ, մերսող շարժումներով ներծծելով արմատների մեջ։
  • Մնացած մասը քսեք մազերի ամբողջ երկարությամբ։
  • Մազերը ծածկեք լոգանքի համար նախատեսված գլխարկով։ Դիմակը հարկավոր է թողնել 2-4 ժամ։
  • Լվացեք տաք ջրով՝ օգտագործելով շամպուն։
  • Պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում երկու անգամ։
  • 1-2 ամիս անց կնկատեք արդյունքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am