Փորձագետը բանկային ոլորտի դեմ աշխատող հաքերային խմբերի ակտիվացում է տեսնում
Advertisement 1000 x 90

Փորձագետը բանկային ոլորտի դեմ աշխատող հաքերային խմբերի ակտիվացում է տեսնում

Աշխարհում ձևավորվել են բավականին ուժեղ հաքերային խմբեր, որոնք պարբերաբար  կիբեռհարձակումներ են իրականացնում միանգամից  մի քանի պետությունների բանկային համակարգերի ուղղությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամփոփելով Հայաստանում տեղեկատվական անվտանգության ոլորտին առնչվող հարցերը, այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Թե որքանով է լուրջ այդ խնդիրը Հայաստանում, դժվար է ասել, որովհետև շատ դեպքերում բանկերը գերադասում են նման կիբեռհարձակումների մասին լռել »,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ փորձագետի` վերջին տարիներին հաքերային ոլորտը ավելի է  «պետականանում» և 2017 թվականի լայնամասշտաբ  կիբեռհարձակումների գրեթե բոլոր հետքերը տանում են դեպի տարբեր պետություններ:

«Այսինքն` լուրջ հաքերային խմբերը գտնվում են տարբեր պետությունների ազգային անվտանգության ազդեցության տակ կամ հենց նրանց կողմից են ստեղծված»,- ասաց Մարտիրոսյանը: