Այո, հնարավոր է թխվածք պատրաստել առանց ալյուրի ու շաքարի։ Պատրաստման եղանակը շատ պարզ է։
Բաղադրիչներ
- 500 գրամ թարմ կաթնաշոռ
- 4 ձու
- 1 թեյի գդալ մեղրախոտի էքստրակտ
- 2 թեյի գդալ 20 տոկոս յուղայնությամբ թթվասեր
- 2 թեյի գդալ օսլա
- վանիլին
- չամիչ՝ ըստ ցանկության։
Ինչպես պատրաստել
- Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից։ Տարայի մեջ խառնեք կաթնաշոռը, մեղրախոտը, դեղնուցը, օսլան ու վանիլինը։
- Առանձին տարայի մեջ հարեք սպիտակուցը։
- Ստացված զանգվածը խառնեք նախապես հարած սպիտակուցի հետ։
- Կարող եք ըստ ցանկության չամիչ ավելացնել։
- Տապակի վրա թուղթ դրեք, մի փոքր յուղ քսեք, կաթնաշոռային մասսան դրեք թղթի վրա։
- Ջեռոցում թողեք 30-40 րոպե։ Ջերմաստիճանը՝ 180-200 աստիճան։
- Ցանկության դեպքում թխվածքը կարող եք զարդարել հատապտուղներով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը